Կորյուն Նահապետյան. «Կան օրենքներ, որոնք կատարելագործման կարիք ունեն»

May 20, 2017

Ինչպես տեղեկացրել էինք՝ 6-րդ գումարման Ազգային ժողովում քննարկվում են մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները։

ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները հանդես են գալիս ելույթներով՝ ներկայացնելով իրենց ծրագրերն ու անելիքները: Նշենք, որ ՀՀԿ-ն խորհրդարանում կղեկավարի 6, Ծառուկյան դաշինքը՝ 3 մշտական հանձնաժողով: «Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը առաջնային է լինելու». Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Կորյուն Նահապետյանը այսպես սկսեց իր ելույթը: Նա նշեց, որ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում, ոստիկանությունում կան օրենքներ, որոնք կատարելագործման կարիք ունեն: Իսկ զինված ուժերում ծառայության գրավչության ապահովման խնդիրը հանձնաժողովի գերակայություններից է լինելու:

Source: Yerkir Media
Link: Կորյուն Նահապետյան. «Կան օրենքներ, որոնք կատարելագործման կարիք ունեն»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image