Կսահմանվի գրին-քարտերի ստացման նոր համակարգ

August 3, 2017

Հանրապետական սենատորներն օգոստոսի 2-ին Սպիտակ տանը ներկայացրել են աշխատանքային այցագրերի տրամադրման համար նոր սահմանափակումներ եւ պայմաններ մտցնելու մասին օրինագիծը: Նախաձեռնության տեքստին անձամբ հավանություն է տվել նաեւ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ նոր օրինագիծը կփոխարինի նախկին կարգը եւ «կսահմանի գրին-քարտերի ստացման նոր՝ միավորների վրա հիմնված համակարգ»:

«Այդ մրցութային գործընթացի շրջանակներում նախապատվությունը կտրվի այն հավակնորդներին, ովքեր խոսում են անգլերեն, ապահովում են իրենց եւ իրենց ընտանիքներին եւ ունեն հմտություններ, որոնք օգտակար կլինեն մեր տնտեսության համար»,- պարզաբանել է Թրամփը:

Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած նյութերի համաձայն՝ օրինագծում առաջարկվում է վերացնել այցագրերի խաղարկության՝ ներկայիս համակարգը, որը համարվել է հնացած, ինչպես նաեւ «կասկածելի տնտեսական եւ հումանիտար շահեր» սպասարկող:

Նաեւ նվազեցված է փախստականների կողմից մշտական բնակության իրավունքի ստացման բաժնեմասը: Այժմ տարեկան դրան կարող է հավակնել 13-ից բարձր տարիքի 50 հազար մարդ: Գործող բաժնեմասը նյութերում չի ճշտվում: Օրինագծի մշակողները երկու հանրապետական սենատորներ Թոմ Քոթոնը (Արկանզասի նահանգ) եւ Դեւիդ Փերդյուն (Ջորջիայի նահանգ) են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Source: Yerkir Media
Link: Կսահմանվի գրին-քարտերի ստացման նոր համակարգ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image