Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում: Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց yerkirmedia.am-ի տեղեկությունը, ըստ որի՝ Նորագավիթի 48-ամյա բնակչի վրա են կրակել։ Նա հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: