Հադրութի շրջանում այս տարի 50 ցենտներ բերքատվությամբ դաշտեր են ունեցել

August 3, 2016

Ավարտված գյուղատնտեսական տարին Հադրութի շրջանում բարեհաջող է: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը ցուցանիշները վարչակազմի ղեկավարն է ներկայացնում: 9 հազար 534 հեկտար աշնանացանից 23 հազար տոննայից ավելի հացահատիկ են ստացել: Միջին բերքատվությունը կազմում է հեկտարից 24 ցենտներ: Վալերի Գեւորգյանն ասում է վերջին 20 տարում սա լավագույն ցուցանիշն է: Հաստատել են շրջանի համայնքների ղեկավարները:

Ըստ Մեծ թաղերի համայնքի ղեկավար Վլադիկ Դանիելյանի՝  Բերքատվության բարձր ցուցանիշները Հադրութի շրջանում չեն վերագրում միայն բնակլիմայական պայմաններին: Ազոխի համայնքի ղեկավարը եզրակացնում է, որ մարդիկ գյուղատնտեսությամբ սկսել են զբաղվել ագրոկանոններին համաձայն:

Արդյունքում մինչև հեկտարից 50 ցենտներ բերքատվությամբ դաշտեր են ունեցել այս տարի: Երկրի ղեկավարը հորդորել է շարունակել հետևողական աշխատանքները:

Բակո Սահակյանը նշում է, որ այս տարի հողագործները պահպանել են հակահրդեհային կանոնները: Գյուղատնտեսության նախարարության ծրագրով` գյուղացիները հակահրդեհային գոտիներ են ստեղծել՝ այդկերպ խուսափելով մասսայական հրդեհներից:

Մեծ Թաղերի համայնքապետն առաջարկել է չանտեսել գյուղամերձ դաշտերը, բացել հողահանդակներն ու կրկին մշակել դրանք: Ռազմավարական նշանակության են:

Ինչ անել, որ զարգանա գյուղը և գյուղացին ապրի ավելի բարեկեցիկ: Երկրի ղեկավարը շրջանի զարագացման հեռանկարներն ու առկա խնդիրների լուծման ուղիներն է առաջարկել:

Նախագահ Սահակյանի հանձնարարությամբ գյուղատնտեսական նոր տարում կառավարությունը փորձելու է կրկնապատկել հացահատիկի ցանքսերի ծավալները:

Բակո Սահակյանն ազատագրված տերմինն Արցախի ոչ մի տարածքի վերաբերյալ չի օգտագործում: Բայց նշում է` ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, թե տարածքների հանձնում է նախատեսվում, հենց ազատագրված տարածքներում են կրկնապատկվելու ծավալները:

Բակո Սահակյանը Աշխատանքային խորհրդակցությունից հետո նախագահն այցելել է Ազատ Հայրենիք կուսակցության Հայրենիք երիտասարդական ճամբար: Բակո Սահակյանը ծանոթացել է ստեղծած պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել երիտասարդների հետ: Հուզող բոլոր հարցերի պատասխանները ճամբարականները լսել են երկրի ղեկավարից:


Source: Yerkir Media
Link: Հադրութի շրջանում այս տարի 50 ցենտներ բերքատվությամբ դաշտեր են ունեցել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image