Հալեպը կրկին հրթիռակոծվել է. կա 20 զոհ եւ 140 վիրավոր
July 9, 2016
Զինյալ ահաբեկչական խմբավորումները, խախտելով զինադադարը, հուլիսի 8-ի վաղ առավոտից սկսել են հրթիռակոծել Հալեպի զանազան թաղամասերը։
Ինչպես հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, առավոտյան ժամը 6:30-ին հրթիռ է ընկել Ազիզիե շրջանում, այնուհետեւ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպե Ռոզ, Մերիտիեն, Նոր Գյուղ շրջանները։
Արձանագրվել է 20 զոհ, 140 վիրավոր, որոնց մեծամասնությունը երեխաներ են։ Վիրավորները փոխադրվել են Ալ Ռազի հիվանդանոց։