Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծման հետեւանքով վնասվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

July 2, 2016

Զինյալ ահաբեկչական խմբավորումները կրկին հրթիռակոծել են Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ գտնվող «Կիլիկիա» շենքը: Այս մասին հայտնում է Հալեպի մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը։

«Կիլիկիա» բնակելի շենքը կառուցվել էր ազգային իշխանությունների կողմից, հալեպահա բազում ընտանիքների բնակիչների համար եւ գտնվում էր հայաբնակ թաղամասի կենտրոնական հատվածում, որի շուրջ կան հայկական բազում դպրոցներ, եկեղեցիներ, Ծերանոցը։

Հրթիռակոծության հետեւանքով վնասվել են բնակարաններ, գրասենյակներ, ինչպես նաեւ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Զոհեր եւ վիրավորներ չկան:

 


Source: Yerkir Media
Link: Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծման հետեւանքով վնասվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image