Հալեպում տասնվեցամյա հայ պատանի է զոհվել

Հալեպում պատահական փամփուշտը խլել է տասնվեցամյա հայ պատանու կյանքը: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունը: «Հուլիսի 15-ի ուշ գիշերին Թուրքիոյ մէջ տեղի ունեցած յեղաշրջման փորձի ուրախութեան որպէս արդիւնք, Հալէպի բոլոր ծայրամասերուն մէջ կրակոցի ձայներ լսուեցան, որոնց հետեւանքով ուղեկորոյս փամփուշտ մը պատճառ դարձաւ տասնվեցամեայ Գրիգոր Մինասեանի նահատակութեան»,- գրում է «Գանձասար»-ը:

Պատանուն հողին են հանձնել հուլիսի 16-ին Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում հոգեհանգստի արարողությունից հետո:


Source: Yerkir Media
Link: Հալեպում տասնվեցամյա հայ պատանի է զոհվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image