Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր օժանդակությամբ Սիրիայի Հալեպ քաղաքում «լռության ռեժիմ» է հայտարարված 48 ժամով: Ինչպես տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը, ռեժիմն ուժի մեջ է մտել հունիսի 16-ի ժամը 00:01-ից:
Այն նախատեսում է մարտական գործողությունների եւ ցանկացաած զինատեսակի կիրառման լիակատար դադարեցում:
Ինչպես նշում է BBC-ն, այս հայտարարությունը հրապարակվել է այն բանից մի քանի ժամ անց, երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի իշխանություններին մեղադրեց Հալեպի վրա հարձակումը շարունակելու մեջ, չնայած ամբողջ Սիրիայում մարտական գործողությունների ինտենսիվության նվազմանը:
Ռուսաստանը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ի համբերությունն անսահման չէ, ասել էր Քերին:
Ըստ հաղորդումների՝ հունիսի 14-ից Հալեպի արվարձաններում շուրջ 70 մարդ է զոհվել: