Հակառակորդը Թալիշի ուղղությամբ կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 24 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 130 կրակոց, իսկ սահմանի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ):

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


Source: Yerkir Media
Link: Հակառակորդը Թալիշի ուղղությամբ կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image