Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղության մերձճակատային հատվածում (Ակնա) հակառակորդի առաջապահ ուժերը միջդիրքային տարածքում սկսել են ձեռնարկել սադրիչ քայլեր, սակայն այս անգամ ոչ թե կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումների տեսքով, այլև՝ հրդեհելով չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ ունենալով վնաս պատճառել ղարաբաղյան կողմին, մասնավորապես սահմանամերձ ցանքատարածություններին: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն:
Ադրբեջանական նենգ գործողությունների մասին վաղուց է հայտնի, սակայն բոլոր ժողուրդների համար սուրբ համարվող հացի նկատմամբ նման ստոր արարքն անսպասելի է անգամ Ադրբեջանի նման հակառակորդի կողմից:
ԼՂՀ ՊՆ-ն նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր «հայերը հերթական անգամ խոցել են սեփական անօդաչու թռչող սարք», ապատեղեկատվություն է:
Source: Yerkir Media
Link: Հակառակորդը հրդեհել է չեզոք գոտու խոտածածկույթը՝ ղարաբաղյան կողմին վնաս պատճառելու նպատակով