Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ

July 8, 2016

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում,  հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է:

Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից, հակառակորդը որոշ ուղղություններում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանումառաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


Source: Yerkir Media
Link: Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image