Հակառակորդը շարունակում է կիրառել նռնականետեր եւ զենիթային համակարգ

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ շփման գծում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական կողմը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 70 անգամ:

Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է շուրջ 70 անգամ:

Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ կիրառել է ՌՊԳ-7 (1 արկ) տիպի նռնականետ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ` ԶՈւ-23-2 տիպի զենիթային համակարգ (1 կրակոց):

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»:


Source: Yerkir Media
Link: Հակառակորդը շարունակում է կիրառել նռնականետեր եւ զենիթային համակարգ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image