Հակառակորդի արձակած կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել

Հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը:

Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Հաղորդվում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության, հակառակորդը կիրառել է ԴՇԿ, «Իստիգլալ» և ՀԱՆ-17 հաստոցավոր ավտոմատ նռնականետ։


Source: Yerkir Media
Link: Հակառակորդի արձակած կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image