Հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած 26-ամյա պայմանագրային զինծառայողը մահացել է

August 27, 2017

Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում օգոստոսի 27-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, մահացել է հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Արտակ Աղասու Բիշարյանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 27-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտակ Բիշարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Source: Yerkir Media
Link: Հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած 26-ամյա պայմանագրային զինծառայողը մահացել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image