Հակառակորդն արձակել է շուրջ 1000 կրակոց

May 10, 2017

Արցախի և Ադրբեջանի սահմանին մայիսի 9-ին և լույս 10-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 970 կրակոց: Սահմանի հարավային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Source: Yerkir Media
Link: Հակառակորդն արձակել է շուրջ 1000 կրակոց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image