Հաղթանակած հերոսները՝ «Հաղթանակ» զբոսայգում

May 9, 2017

Վաղ առավոտից մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգին մարդաշատ էր: Անմար կրակի մոտ ծաղիկներ են դրել բազմաթիվ քաղաքացիներ, վետերաններ, հյուրեր, տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այնտեղ է եղել նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Փոքրիկ Արամը գիտի, որ մայիսի 9-ը սովորական ամսաթիվ չէ՝ մեր եռատոնն է: Տատիկի հետ «Հաղթանակ» զբոսայգի է եկել զինվորական համազգեստով: Երբ մեծանա՝ զինվոր է դառնալու:

Ազատամարտիկ պապիկի հետ զբոսայգի է եկել նաեւ Գագիկը: Պապիկի անունն է կրում, նրա խորհուրդներով մեծանում:

Գագիկ Գաբրիելյանը կռվել է Քելբաջարում, Հադրութում, Մարտակերտի շրջանում: Երիտասարդ զինվորներին թիկունք կանգնեց նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ: «Հաղթանակ» զբոսայգում մարտական հիշողություններով են կիսվում ու հաղթանակով հպարտանում Արցախյան պատերազմի հերոս տղաները:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Source: Yerkir Media
Link: Հաղթանակած հերոսները՝ «Հաղթանակ» զբոսայգում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image