Համանախագահները հունիսի 19-ին կմեկնեն Բաքու

May 31, 2017

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հունիսի 19-ին տարածաշրջանային այցի շրջանակում կլինեն Բաքվում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Մայիսի 30-ին Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ եռանախագահները տասը օրից կլինեն տարածաշրջանում:

«Եռանախագահները տասը օրից կլինեն Հայաստանում` Երևանում: Նրանք ցանկություն ունեն գնալ նաև Ստեփանակերտ: Չեմ կարող ասել, թե արդյոք Ադրբեջանում պատրաստ կլինեն ընդունել եռանախագահներին, բայց եռանախագահները տասը օրից լինելու են տարածաշրջանում՝ Երևանում և Ստեփանակերտում»,- հայտնել էր Նալբանդյանը:

Source: Yerkir Media
Link: Համանախագահները հունիսի 19-ին կմեկնեն Բաքու

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image