«Մխիթարյանի հետ կապված իրավիճակն ինձ տարօրինակ է թվում: Ես տեսել եմ նրա ֆանտաստիկ խաղը նախորդ մրցաշրջանում: Մոուրինյոն մանչեսթերյան դերբիից հետո նրան խաղադաշտում հայտնվելու հնարավորություն չի տալիս:
Հենրիխին աջակցություն է հարկավոր, որը նա չի ստանում գլխավոր մարզչի կողմից: Մեծ հետաքրքրությամբ հետևում եմ իրադարձությունների հետագա զարգացմանը: Կարծում եմ, որ Մխիթարյանն ունակ է լուծել թիմի խնդիրներն առջևի գծում»,- նշել է Համանը: