Համապետական շաբաթօրյակին մասնակցել է նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը
September 8, 2018
Հանրապետությունում համապետականշաբաթօրյակ է: Հոգեւոր մայրաքաղաքում տեղացիներին մաքրության գործում նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն է օգնում: Օրը սկսել է Երեւանում՝ Հրազդանի կիրճը մաքրելով, եւ ուղեւորվել է տարբեր համայնքներ:
Որպես պաշտոնյա՝ առաջին անգամ է շաբաթօրյակի մասնակցում նաեւ Էջմիածնի քաղաքապետը: Աղբահանության ճիշտ կազմակերպումն իր ուշադրության կենտրոնում է, սակայն, ասում է՝ քաղաքային իշխանությունները միայնակ չեն կարող աղբի խնդիրը լուծել. դա բոլորի ամենօրյա աշխատաքի խնդիրն է: