Համաքաղաքային ծառատունկ՝ Երեւանում

Նոյեմբերի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին ծառեր է տնկել Նոր Նորք վարչական շրջանի Տիգրան Մեծի այգում: Ծառատունկին մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանը և Հարություն Կարապողոսյանը: Դեռևս 2013թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրով ամբողջությամբ բարեկարգված հանգստի գոտին ծառատունկի ընթացքում համալրվել է նոր տնկիներով:

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման ուղղությամբ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված հատևողական աշխատանքների շնորհիվ ավելի քան 35 հեկտարով ավելացել են մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները՝ այն հասցնելով 862 հեկտարի:

Source: Yerkir Media
Link: Համաքաղաքային ծառատունկ՝ Երեւանում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image