Համերգ` նվիրված Արաքս Մանսուրյանի գործունեության 50-ամյակին

Սեպտեմբերի 18-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացավ համերգ` նվիրված Արաքս Մանսուրյանի գործունեության 50 ամյակին:  Երգչուհին այն նշել է  Հայաստանում իր հարազատների, գործընկերների, ընկերների շրջապատում:

Հայ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը  կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և նկարիչ Մհեր Մանսուրյանի քույրն է, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի մայրը:

Նա ծնվել է 1946թ Բեյրութում: 1947թ հայրենադարձել է: 1977թ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1977-1992թթ Երևանի օպերայի և բալետի, 1992թ-ից` Սիդնեյի օպերային թատրոնների մեներգչուհի է:

Դասավանդում է Սիդնեյի կոներվատորիայում` օտարազգիներին ծանոթացնելով հայկակն երգարվեստի հետ: 2015թ-ին Արաքս Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Source: Yerkir Media
Link: Համերգ` նվիրված Արաքս Մանսուրյանի գործունեության 50-ամյակին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image