«Համով հոտով Երևան» հայկական խոհանոցի 4-րդ փառատոնը՝ Երեւանում

«Երևանյան ամառ-2018» միջոցառումների ծրագրի շրջանակում հունիսի 10-ին նախատեսված է «Համով հոտով Երևան» հայկական խոհանոցի 4-րդ փառատոնը։

Նախատեսված են մրցույթներ՝ «Ամենահամեղ տաղավար», «Ամենահյուրընկալ տաղավար», «Ամենագեղեցիկ ձևավորված տաղավար» անվանակարգերով:

26 տաղավարում կներկայացվեն Ամանորից մինչև Խաչվերաց հայկական 13 տոների հետ կապված 60-ից ավելի բազմապիսի ուտեստներ:

«Համով Հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով իրականացվող զբոսաշրջային բաղադրիչ ունեցող փառատոներից մեկն է, որն իրականացվում է տուրիզմի բաժնի կողմից 2015թ.-ից:

Source: Yerkir Media
Link: «Համով հոտով Երևան» հայկական խոհանոցի 4-րդ փառատոնը՝ Երեւանում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image