Հայազգի Գլադիս Բերեջիկլյանն ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի 45-րդ վարչապետ: Այս պաշտոնում նա փոխարինում է Մայք Բերդին:
«Ազատական» կուսակցությունը ներկայացնող Բերեջիկլյանն առաջին կին վարչապետն է բոլոր նահանգների մասշտաբով: 46-ամյա կինն իր առաջին ելույթում խոստացել է լինել ղեկավար բոլորի համար:
Այնուհետեւ նա պատասխանել է լրագրողների հարցերին` անդրադառնալով նաեւ իր հայկական արմատներին: Բերեջիկլյանը հայ ներգաղթյալների ընտանիքից է, եղել է Նոր Հարավային Ուելսի արտադրական կապերի նախարար, իսկ մինչ վարչապետ նշանակվելը` նահանգի գլխավոր գանձապետը:
Ի դեպ նա 2013 թվականին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ միասին այցելել է Արցախ, որից հետո հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»:
Հավանական է Բերեջիկլյանի երդմնակալության արարողությունը տեղի ունենա հունվարի 23-ի երեկոյան` Կառավարության տանը կայանալիք միջոցառմանը:
Source: Yerkir Media
Link: Հայազգի Գլադիս Բերեջիկլյանը՝ Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ