Արարատի Հայանիստ գյուղում ոռոգման համակարգ է բարելավվել: Հայանիստն առաջին գյուղն է, որտեղ համայնքային հողատարածքների ոռոգումն իրականացվում է մոտակա ձկնաբուծարանի հետադարձ ջրերի օգտագործմամբ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի պաշարներն արագ սպառվում են: Գրեթե 30 համայնք մնացել է առանց խմելու եւ ոռոգման ջրի: Ոռոգման ջրի պակասը բացասաբար է ազդում ինչպես ֆերմերային տնտեսությունների, այնպես էլ երկրի գյուղատնտեսական ոլորտի եւ սննդի մատակարարման վրա: