Հայաստանը եւ Կիպրոսը կակտիվացնեն պաշտպանական կապերը
May 30, 2017
Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ իր պաշտոնակից Խրիստոֆորոս Ֆոկաիդեսն ասել են, որ առկա է համագործակցության մեծ ներուժ, մասնավորապես՝ ռազմակրթական, կադրերի վերապատրաստման ոլորտներում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները՝ դրանք դարձնելով պարբերական ու համակարգված ։
2002 թվականից ի վեր սա Հայաստանի պաշտպանության նախարարների առաջին պաշտոնական այցն է Կիպրոս։
Մայիսի 29-ին Կիպրոսի Հայոց առաջնորդարանում կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։