Հայաստանը կսահմանափակի ջերմոցային գազերի իր գումարային արտանետումների բաժնեմասը

January 31, 2017

Հունվարի 31-ին տեղի է ունեցել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի ընդլայնված նիստ: Խորհրդի անդամների եւ հրավիրված միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանի հետագա քայլերը եւ այլ պետությունների հետ համատեղ աշխատանքը` Փարիզյան կլիմայական համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:

«Հայաստանը պատրաստակամություն է հայտնում սահմանափակել ջերմոցային գազերի իր գումարային արտանետումների բաժնեմասը 2015-2050թթ. ժամանակահատվածում 633 միլիոն տոննայով, իսկ 2050թ-ին աստիճանաբար հասնել ջերմոցային գազերի, չեզոք արտանետումներին` տարեկան մոտ 7 միլիոն տոննա, իհարկե, մեզ համարժեք միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական ու կարողությունների ամրապնդման աջակցության ապահովման դեպքում: Այդ միջոցառումներն ու գործողությունները չպետք է հանգեցնեն սոցիալական եւ տնտեսական հետընթացի, այլ պետք է նպաստեն Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ նշել է, որ Փարիզի համաձայնագրի կարեւորությունը, ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կլիմայի փոփոխության հարմարվողականության գործընթացի ոլորտում համագործակցության ընդլայնումը եւ արդյունավետ քննարկում մաղթել նիստի մասնակիցներին:

 


Source: Yerkir Media
Link: Հայաստանը կսահմանափակի ջերմոցային գազերի իր գումարային արտանետումների բաժնեմասը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image