Սեպտեմբերի 15-ը Համաշխարհային մաքրության օր է հայտարարված աշխարհի 150 երկրում: IDeA հիմնադրամի մի խումբ կամավորների նախաձեռնությամբ այս տարի Հայաստանը եւս միացել է այս համաշխարհային շարժմանը: Նախաձեռնության նպատակն է մաքրել Հայաստանը աղբից եւ ձեւավորել նոր մշակութային էկո սովորություններ, նոր մտածելակերպ եւ ցույց տալ, թե ինչպես պետք է ապրել էկոլոգիապես ճիշտ:
Հիմնադրամի կամավորները բնապահպանության նախարարության աշխատակիցների եւ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մաքրել են Կարմիր բլուր հնավայրը: