Հայաստանը ողջունում է սիրիական ճգնաժամի շուրջ ԱՄՆ և ՌԴ միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
September 11, 2016
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանություն է արել սիրիական ճգնաժամի շուրջ ԱՄՆ և ՌԴ միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, մեկնաբանության մեջ նշված է.
«Մենք ողջունումենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարՋոն Քերիի միջև սիրիական ճգնաժամի շուրջ ձեռք բերվածպայմանավորվածությունները:
Հուսով ենք, որ, այդ պայմանավորվածությունների համաձայն, բոլորկողմերը հրադադարը գործնականում կպահպանեն, և, որպեսանհետաձգելի քայլ, հակամարտությունից առավել տուժած շրջաններկապահովվի մարդասիրական օգնության անարգել մուտքը և դրատրամադրումը բնակչությանը: Այս առումով մեզ համար առավելմտահոգիչ է Հալեպում և դրա շրջակայքում ստեղծված հումանիտարիրավիճակը, և օր առաջ այդ շրջաններին մարդասիրական օգնությանտրամադրումն ավելի քան հրատապ է:
Լիահույս ենք, որ այս պայմանավորվածությունները կարող են հիմքհանդիսանալ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջհամապարփակ բանակցությունների համար»: