Հայաստանից Սիրիա ուղարկված օգնությունը բաժանվել է 2 հազար 728 հալեպահայի

Հալեպում բնակվող 2 հազար 728 հայ ստացել է ՀՀ Նախագահի հանձնարարությամբ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը: Հալեպի «Գանձասար» պարբերականի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է սիրիահայության «Շտապ օգնության և վերականգնման գործադիր մարմինը»:

Գործադիր մարմինը նախապես հաղորդագրություն էր տարածել` ժողովրդին հրավիրելով Ս. Աստվածածին եկեղեցի` ստանալու պատրաստված զամբյուղները: Բնակիչներին տրամադրվել է հանդերձանք, սննդամթերք, ծխախոտ: Օգնության բաշխումը կատարվել է հոկտեմբերի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին:

Օգնության բաշխումը շարունակվում է հայտարարված ժամանակացույցին համաձայն։

Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հոկտեմբերի 7-ին հասել էր Հալեպ և հանձնվել Սիրիահայության շտապօգնության և վերականգնման մարմնին:

40 տոննա կշռող մարդասիրական օգնությունը նախապես երկու օդանավերով Երևանից տեղափոխվել էին Լաթաքիայի ռուսական Հմեյմիմ ռազմաբազա: Օգնության մի մասը տրամադրվել է Լաթաքիայի, Քեսաբի, Տարտուսի և Դամասկոսի ժողովրդին, իսկ գերակշիռ մասը հասել է Հալեպ` տրամադրվելու բոլոր կարիքավոր սիրիացիներին:


Source: Yerkir Media
Link: Հայաստանից Սիրիա ուղարկված օգնությունը բաժանվել է 2 հազար 728 հալեպահայի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image