Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների ժամանակացույցը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունը հայտնում է, որ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի առիթով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տեղի կունենան մի շարք համերգային ծրագրեր, մարզամշակութային և այլ միջոցառումներ:

Երևանի վարչական շրջանների միջոցառումները տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով.

Աջափնյակ վարչական շրջան

Մայիսի 26-ին՝ ժամը 17:00-ին. միջոցառում «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից զբոսայգում։

Ավան վարչական շրջան

Մայիսի 28-ին՝ ժամը 16:00-ին. «Ազատ, անկախ Հայաստան» խորագրով տոնական համերգ՝ Թումանյան թաղամասի այգում։

Արաբկիր վարչական շրջան

Մայիսի 28-ին՝ ժամը 12:00-ից 16:00-ն. բազմաժանր համերգային ծրագրեր՝ Վ. Դավթյանի անվան զբոսայգում, Ա. Հեքիմյանի և Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցներում, Արաբկիրի հայորդաց տանը, Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանում և Երևանի պետական հումանիտար քոլեջում։

Դավթաշեն վարչական շրջան

Մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին. միջոցառում Մանկական այգում, Ազատամարտիկների այգում։

Կենտրոն վարչական շրջան

Մայիսի 28-ին. տոնական համերգ՝ Գարեգին Նժդեհի արձանի դիմաց։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին. համերգային ծրագիր՝ «Երիտասարդական» զբոսայգում։

Նոր-Նորք վարչական շրջան

Մայիսի 28-ին՝ ժամը 12:00-ին. տոնական համերգային ծրագիր՝ Թ. Կրպեյանի անվան զբոսայգում։

Նորք Մարաշ վարչական շրջան

Մայիսի 28-ին՝ ժամը 10:00-ից. այցելություն Անդրանիկի և ֆիդայիների հուշահամալիր։

Մայիսի 29-ին՝ ժամը 15:00-ին. համերգային ծրագիր՝ Սբ. Աստվածածին եկեղեցու բակում։

Նուբարաշեն վարչական շրջան

Մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին. տոնական միջոցառում՝ վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հարակից տարածքում։

Շենգավիթ վարչական շրջան

Մայիսի 28-ին՝ ժամը 19:00-ին. համերգային ծրագիր՝ Գ. Նժդեհի հրապարակում։

Մայիսի 29-ին՝ ժամը 11:00-ին՝ գրական-երաժշտական ցերեկույթ՝ հ.17 գրադարանում։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

Մայիսի 28-ին, ժամը 15:00-ին՝ տոնական միջոցառում Դավիթ Անհաղթի անվան պուրակում:

Մայիսի 31-ին, ժամը 16:00-ին՝ միջոցառում-բեմականացում «Զեյթուն» մշակութային կենտրոնում:

Source: Yerkir Media
Link: Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների ժամանակացույցը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image