Այսօր` ժամը 20:00-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ) աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղը անցկացրեց` հյուրընկալելով Շվեդիայի ընտրանուն:
Մեր հավաքականը փայլուն հանդիպում անցկացրեց եւ 82-69 հաշվով հաղթեց ֆավորիտ համարվող շվեդներին։
Օգոստոսի 9-ին Հայաստանի ընտրանին ուժերը կչափի Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ռայան Բոաթրայթը, ով վաստակեց 23 միավոր:
Հիշեցնենք, որ առաջին խաղում մեր բասկետբոլիստները 75:61 հաշվով առավելության էին հասել Սլովակիայի հավաքականի նկատմամբ: