Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Շվեդիայի ընտրանուն
August 16, 2017
Բասկետբոլի 2019 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում այսօր՝ օգոստոսի 16-ին,Երեւանի ժամանակով ժամը 21։00-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության բասկետբոլի հավաքականի խաղն ընդդեմ Շվեդիայի ընտրանու: Հանդիպումն ավարտվել է 93-70 հաշվով՝ հօգուտ Շվեդիայի ընտրանու։
Խաղը տեղի է ունեցել Ուպսալա քաղաքի “IFU Arena” մարզահամալիրում։
Նշենք, որ օգոստոսի 19-ին Երևանում բասկետբոլի մեր ընտրանին կանցկացնի աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղը՝ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ։