Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններն արդեն հանդիպման վայրում են

Վիեննայի «Բրիսթոլ» հյանոցում, որտեղ այժմ ընթանում է եւ շուտով կավարտվի ՀՀ նախագահի հանիդպումն ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերիի հետ, արդեն ժամանել է նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը՝ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ։

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան նույն սենյակում բանակցելու են ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հետ:

Մինչ Քերիի հետ հանդիպումը, ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Վերջինս վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին և պատրաստակամություն հայտնել սատարելու հակամարտության գոտում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման հարցում:

Այդ առումով հայկական կողմը կարևորել է ԵՄ ներկայացուցիչների այցելությունները հակամարտությունից տուժած շրջաններ:


Source: Yerkir Media
Link: Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակություններն արդեն հանդիպման վայրում են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image