Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց

Աշխարհի առաջնության 2018-ի ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեփական հարկի տակ 1։6 հաշվով պարտվեց Լեհաստանի ընտրանուն:

Առաջին խաղակեսի ավարտից 6 րոպե առաջ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Հովհաննես Համբարձումյանը գրավեց լեհերի դարպասը:

Մրցակցի  կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականի կանցկացնի հոկտեմբերի 8-ի՝ արտագնա խաղում մրցելով Ղազախստանի հավաքականի հետ:

Source: Yerkir Media
Link: Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image