Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը հաղթել է միջազգային մրցաշարում
June 3, 2017
Հունիսի 2-ին Սոչիում կայացել էֆուտբոլի մինչև 16 տարեկանների միջազգային մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Հայաստանի Մ-16 հավաքականը Գրենիկ Պետրոսյանի կրկնագոլի և Կարեն Մուրադյանի ու Ժիրայր Շաղոյանի մեկական գոլերի շնորհիվ հաղթեց Ղազախստանի հավաքականին և դարձավ մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Մրցաշարի ընթացքում Հայաստանի հավաքականը տարավ 3 հաղթանակ և կրեց ընդամենը 1 պարտություն: