Հայաստանի ու մի շարք այլ երկրների բանկոմատները հայտնվել են կիբերհանցագործների թիրախում

Այս տարվա ընթացքում միջազգային հանցավոր խումբը մի շարք հեռահար կիբեռհարձակումներ է իրականացրել ավելի քան 10 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ այլ պետությունների և Եվրամիության բանկոմատների վրա: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով rռուսական Group-IB կիբեռհանցագործությունների և խարդախությունների կանխման և հետաքննության միջազգային ընկերությանը:

Նշվում է, որ Հայաստանից և Ռուսաստանից բացի՝ հարձակումների են ենթարկվել Բելառուսի, Ղրղզստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Իսպանիայի բանկերը: Տուժած բանկերի և կորուստների չափերի մասին տեղեկություններ չեն ներկայացվում:
Հատուկ ծրագրերով հանցագործները կարողանում են բանկոմատներից գումար հանել: Նշվում է, որ նման հարձակումներ իրականացվել են նաև նախկինում, սակայն դրանց մասշտաբը շատ ավելի փոքր է եղել:


Source: Yerkir Media
Link: Հայաստանի ու մի շարք այլ երկրների բանկոմատները հայտնվել են կիբերհանցագործների թիրախում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image