armsport.am-Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում հանդիպեց Ադրբեջանի հավաքականի հետ:
Հանդիպումն ավարտվեց Հայաստանի ընտրանու կամային հաղթանակով՝ 88:76 հաշվով (18:23, 15:24, 21:13, 34:16):
Եզրափակչում Հայաստանի ընտրանին կհանդիպի Անդորրա-Ջիբրալթար զույգի հաղթողի հետ:
Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 30-ին: