Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը բանակցությունների ձեւաչափում չէր․ Զախարովա

June 15, 2018

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով նախագահ Պուտինի միջնորդությամբ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի ծանոթության փաստը, հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը բանակցությունների ձեւաչափում չէր:

Զախարովան նշել է, որ պետք չէ շփոթել ձեւաչափերը: «Գոյություն ունի երկրների ղեկավարների միջեւ շփում, որը ենթադրում է նաեւ բազմակողմ եւ երկկողմ շփում: Եվ կա խնդիր, որը կարգավորման իր ձեւաչափն ունի»,- ընդգծել է Զախարովան՝ հավելելով, որ բարենպաստ մթնոլորտ ստեղծելը, իհարկե միայն նպաստում է բանակցային գործընթացի առաջխաղացմանը:

Ի դեպ, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ դեռեւս վաղ է խոսել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին:

Source: Yerkir Media
Link: Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը բանակցությունների ձեւաչափում չէր․ Զախարովա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image