«Հայաստանի փոքրիկ երգիչները» եվրոպական համերգները նվիրել են Հայաստանի անկախության 25-ամյակին

Եվրոպային մեր երկիրը դարձյալ ներկայանում է հայի ամենապատանի սերնդի հնչեցրած երգով:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Հայաստանի անկախության 25-ամյակը շնորհավորել է համերգային շրջագայությամբ: Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը երգչախումբը «Անխակության սերունդ» խորագրի ներքո համերգներով շրջել է Դանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում եւ Բելգիայում՝ հանդես գալով հեղինակավոր համերգասրահներում եւ տաճարներում:

«Հայաստանի փոքրիկ երգիչները» հանդես են եկել նոր երգացանկով՝ կատարելով վաղ դարաշրջանի եւ միջնադարի հայկական շարականներ եւ ժողովրդական երգերի մշակումներ, նաեւ համաշախարհային հոգեւոր, դասական, ժամանակակից եւ ջազային ստեղծագործություններ:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը լրագրողներին ասել է, որ իրենց համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ներկայացնել 25-ամյա անկախ Հայաստանը: Շնորհակալության խոսքեր երգչախումբը լսել է ոչ միայն արվեստասերներից, այլեւ մշակութային եւ քաղաքական գործիչներից, դիվանագետներից:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image