Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը մեկնեց Ռիո

July 26, 2016

Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը մեկնեց օլիմպիական մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրո:

Ինչպես  տեղեկացնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնից, բռնցքամարտիկները՝ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, հրաձիգ Հրաչիկ Բաբայանը՝  գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ, սպասարկող կազմի մի քանի անդամներ Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնել են օլիմպիական մայրաքաղաք:

Պատվիրակության հետ Ռիո է մեկնել նաև ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ` Առաքել Միրզոյանը: Պատվիրակությունը ղեկավարում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«Օլիմպիական խաղերից առաջ եզրակացություններ անելն անշնորհակալ գործ է: Սակայն կրկում եմ, ինչպես Նանկինի օլիմպիական խաղերից առաջ էր, հիմա էլ այնպես է ստացվել, որ օլիմպիական խաղերին կմասնակցենք գործող աշխարհի չեմպիոնով կամ մեդալակիրներով: Օլիմպիական հավաքականի կազմը համալրված է այն մարզիկներով, ովքեր իրենք են վաստակել այդ վարկանիշը, որը հույս է ներշնչում, որ այս խաղերում մենք կունենանք մեր բաղձալի արդյունքը: Հենց մարզիչների և մարզիկների առաջարկով է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել է նրանց ուսումնամարզական հավաքները»,- ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Նախօրեին նույն չվերթով Ռիո էին մեկնել ծանրորդները, լողորդները և աթլետները:


Source: Yerkir Media
Link: Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը մեկնեց Ռիո

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image