Հայաստանի և Կիրիբատիի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիրիբատիի նախագահ, արտաքին գործերի և միգրացիայի նախարար Թանեթի Մաամաուն ստորագրել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,  կողմերը հույս են հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության ծավալմանը:

Կիրիբատին կղզիներից բաղկացած պետություն է Խաղաղ օվկիանոսում (Միկրոնեզիա եւ Պոլինեզիա) ։ 2016 թ. մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը 114 հազար է։

Source: Yerkir Media
Link: Հայաստանի և Կիրիբատիի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image