Հայաստանում եւ Արցախում մեկնարկել են միասնական քննությունները

June 2, 2017

Հայաստանում եւ Արցախում  հունիսի 2-ին մեկնարկել  են միասնական քննությունները` կենսաբանություն, աշխարհագրություն եւ համաշխարհային պատմություն առարկաներից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանն ասաց, որ բոլոր քննական կենտրոններում քննությունները մեկնարկել են 09.30-ին:

«Հայաստանում գործող 13, Արցախում՝ 2 քննական կենտրոններից առայժմ ոչ մի բողոք չենք ստացել քննությունների ընթացքի վերաբերյալ»,-ասաց նա:

Իսպիրյանի խոսքով` կենսաբանություն առարկայի մասնակիցների թիվը 1171 է, աշխարհագրություն առարկայից՝ 271, իսկ համաշխարհային պատմություն առարկայի քննությանը  մասնակցում է 88 դիմորդ:

Արցախում միասնական քննություններին կենսաբանություն առարկայից մասնակցում է 63 դիմորդ, աշխարհագրություն առարկայից 18, իսկ համաշխարհային պատմություն առարկայից 5 դիմորդ:

Միասնական հաջորդ քննությունը կկայանա հունիս 6-ին Հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից:

Source: Yerkir Media
Link: Հայաստանում եւ Արցախում մեկնարկել են միասնական քննությունները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image