Հայաստանում է թավջութակահար Անաստասիա Ուշակովան

October 9, 2017

Հայաստանում է Չայկովսկու անվան միջազգային երիտասարդական մրցույթի առաջին մրցանակակիր, թավջութակահար՝ Անաստասիա Ուշակովան: Հոկտեմբերի 10-ին կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համատեղ համերգ տեղի կունենա:

«Մեծ փորձ եւ պատասխանատվություն»,- այսպես է Ուշակովան բնութագրել Մարտիրոսյանի հետ համատեղ աշխատանքը: Բացի Չայկովսկու մրցանակից` Ուշակովան մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է:

«Ինձ համար շատ կարեւոր է հանդես գալ մի մարդու հետ ումից կարող եմ սովորել, սա մեծ փորձ է եւ նոր հնարավորություն եւս մեկ անգամ գրանցելու նոր հաջողություն: Պետք է կարողանալ պահել եւ ցույց տալ բոլորին, որ դու արժանի ես լավագույնի կոչմանը»,-  նշել է Անաստասիա Ուշակովան:

Source: Yerkir Media
Link: Հայաստանում է թավջութակահար Անաստասիա Ուշակովան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image