Հայաստան է ժամանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

Սեպտեմբերի 4-ին Երեւան է ժամանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրիմինգերը:

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է ՀՀ ԱԳՆ-ն:

Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի միջեւ:

Source: Yerkir Media
Link: Հայաստան է ժամանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image