«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը` ՈՒՂԻՂ

November 23, 2017

Լոս Անջելեսում 22:00-ից մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը: Հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը:

«Բերքառատ Արցախ»  հեռուստամարաթոնի ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախում խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերի իրականացմանը:

Հեռուստամարաթոնին կարող եք հետևել «Երկիր Մեդիայի» ուղիղ եթերում։

Source: Yerkir Media
Link: «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը` ՈՒՂԻՂ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image