Հայկազուն Ալվրցյան. «4 տարին անց այս իշխանությունն էլ չի արդարացրել վրաց ժողովրդի սպասումները»

Մեր հարեվան Վրաստանում վաղն ընտրություններ: Վրաստանի խորհրդարանի 150 աթոռի համար երկու տասնայկից ավելի քաղաքական ուժ է պայքարում: Նախընտրական ցուցակներում հայ թեկնածունների անուններ կան, բայց այդուամենայնիվ նոր խորհրդարանում հայ պատգամավորների թիվը կկրճատվի: Հայ պատգամավորների ընդհանուր թիվը նախկինում երեքն էր, հիմա` լինելու է երկուսը: Այսինքն Ախալքալաքն ու Նինոծմինդան մեկ թեկնածու են ունենալու:

Մինչ Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին անդրադառնալը՝ Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը հիշեցնում է, ինչպես վարդերի հեղափոխության բերած առաջնորդը՝ Միխայիլ Սահակաշվիլին 4 տարի անց ստիպված ընտրություններով էլ հեռացավ՝ վրացիների մեծամասնությունը նախընտրեց վստահել Իվանիշվիլիի գլխավորած քաղաքական ուժին: 4 տարին անց այս իշխանությունն էլ չի արդարացրել վրաց ժողովրդի սպասումները:

«Իհարկե ես գնալու եմ ընտրության իմ ընտանիքի հետ, եւ ես ցանկանում եմ, որ Վրասատանը զարթնի: Ես ցանկանում եմ փոփոխություններ, սոցիալական վիճակի բարելավում: Ես ցանկանում եմ, որ ամեն ինչ փոխվի եւ ով էլ, որ գա իշխանության պետք է իմանա, որ մենք նրանց նույնպես կփոխենք ,եթե գործեն այնպես ինչպես ներկայիս կառավարությունը»,- ասում է Վրաստանի աղաքացիներից մեկը:

Ըստ փորձագետների խորհրդարան մտնելու հնարավորություն կունենա միայն 8 քաղաքական ուժ: Ըստ Հայկազուն Ալվրցյանի երկու դաշինք Բիձինա Իվանիշվիլիի կողմից անուղղակի ղեկավարվող «Վրացական երազանք»-ը եւ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից անուղղակի ղեկավարվող «Միացյալ ազգային շարժում»-ը նոր խորհրդարանում իրենց տեղը կունենան, բայց ոչ այն արդյունքով, ինչպես որ նախորդ ընտրությունների դեպքում եղավ:

Ըստ Ալվրցյանի Սահակաշվիլին այն ժամանակ չօգտագործեց ունեցած լծակները հաղթանակ ապահովելու համար, կանի նույնը Իվանիշվիլին՝ պարզ կլինի քվեարկության ընթացքում ու հետո: Բայց նախընտրական քարոզարշավի օրերին տեղի ունեցածն էլ է հուշում՝ ամեն ինչ այնքան էլ հարթ չի անցնելու: Մրցակիցներն անգամ հեռուստաեթերում չեն կարողանում զսպել կրքերը….

«Իհարկե, մի շարք կուսակցություններ բողոքում են, ինչպես լինիում է նախընտրական քարոզարշավների ժամանակ: Սակայն ընդհանուր առմամբ, միջավայրը շատ ավելի հանգիստ է քան 2012 թվականի ընտրությունների ժամանակ: Վերջին իրադարձությունները, ինչպես օրինակ Թբիլիսիում օրեր առաջ պատգամավորի պայթեցված մեքենան, մեծացնում են լարվածությունը, սակայն հույս ունենք, որ բոլոր կուսկցությունները ջանք կգործադրեն ընտրական օրը լարված չդարձնելու համար» ասաց Վրաստանում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Գուլիելմո Պիչին:

Առաջադրված գերեթե բոլոր կուսակցությունների, անգամ իշխանական նախընտրական ցուցակներում տասնյակից ավելի հայերի անուններ է շրջանառվում, բայց այս ընտրություններից հետո հայ պատգամավորների թիվը Վրաստանի խորհրդարանում կկրճատվի, ադրբեջանցիներինը՝ հակառակը կմեծանա:

Հայ պատգամավորների ընդհանուր թիվը նախկինում երեքն էր, հիմա` կլինի երկուսը: Այսինքն Ախալքալաքն ու Նինոծմինդան մեկ թեկնածու կունենան, նախկին երկուսի փոխարեն:


Source: Yerkir Media
Link: Հայկազուն Ալվրցյան. «4 տարին անց այս իշխանությունն էլ չի արդարացրել վրաց ժողովրդի սպասումները»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image