Հայկական կողմը փորձում է երաշխիքներ ձեռք բերել Լապշինի համար
February 2, 2017
Հայկական կողմը ջանում է երաշխիքներ ապահովել բլոգեր Ալեքսանդր Լապշինի համար: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ աշխատանքներ են ընթանում մի քանի հեղինակավոր կազմակերպությունների հետ: Մնում է հուսալ, որ դա արդյունք կտա:
Դեկտեմբերի կեսին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր՝ Արցախ այցելության համար ընդգրկել էին Ադրբեջանի «սեւ ցուցակում»:
Հունվարի 17-ին Բելառուսի դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի պահանջը եւ արտահանձնել Լապշինին Ադրբեջանին:
Իսկ հունվարի 26-ին Մինսկի դատարանը մերժել էր Լապշինի փաստաբանների բողոքը:
«Ես համաձայն եմ ԼՂՀ-ում իմ գործընկերոջ հետ: Պետք է հաճախ այցելություններ կազմակերպել Ղարաբաղ, այդ թվում՝ արտասահմանցի լրագրողների տանել»,- ասել է ՄԻՊ Արման Թաթոյան: