Հայկական պատվիրակությունը Կահիրեում մասնակցել է հայկական մշակույթի օրերին

 
 Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը Հայաստանից ժամանած իր հայրենակիցներն պատմում է Կահիրեի հայկական համյանքի մասին: Հայաստանի մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի ղեկավարած պատվիրակությունը Կահիրեում է՝ մասնակցելու հայկական մշակույթի օրերին:
 
Առաջին այցը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի եւ առաջնորդարան է: Այստեղ է նաեւ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը: Հաջորդպաշտոնական հանդիպումներն արդեն պաշտոնական են: Եգիպտոսի մշակույթի նախարար Հելմի Էլ-Նամնամն հայաստանցի հյուրին ընդունում է իր աշխատասենյակում: Համատեղ ֆիլմարտադրության, գրական թարգմանությունների, գրադարաններում թվայնացման աշխատանքի, թանգարանների միջեւ կրթական եւ այլ ծրագրեր իրականացնելու հարցերի քննարկմանը հաջորդում է փոխադարձ նվիրատվությունը: Հայկական կողմի պատրաստած նվերը խորհրդանշական է՝ հայկական արտադրության հեռախոս: Ինչպես նկատեց Ներսես Տեր-Վարդանյանը՝ ամեն անգամ հեռախոսիս օգտվելից եգիպտացի նախարարն իր հայ բարեկամենրին է հիշելու:
 
Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Յեհիա Ռաշիդը որոշել էր իր հայ հյուրերին դիմավորել ոչ պաշտոնական միջավայրում՝ եգիպտական ուտեստներով սեղանի շուրջ: Այս հանգամանքը սակայն չխանգարեց նաեւ պաշտոնական զրույցի ընթացքին: Քննարկման թեման Հայաստանը եգիպտացիների համար զբոսաշրջության տեսանկյունից ավելի հետաքրքիր դարձնելու հնարավորություններն էին: Եգիպտոսի Հնությունների խորհրդի գլխավոր քարտուղար Մուստաֆա Ամին Մուստաֆայի հետ զրույցը հնագիտական պեղումների շուրջ էր:
 
Հայաստանի մշակույթի փոխնախարարը նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք եգիպտացի մասնագետները կարող են կիսվել Կահիրեի թանգարանի մանկական բաժնի ցուցադրության կազմակերպման իրենց փորձով: Պատասխանը դրական էր: Ներսես Տեր-Վարդանյանի գնահատմամբ, հանդիպումներն արդյունավետ էին եւ ճիշտ ընթացք ստանալու դեպքում կարող են բավականին օգտակար լինել:
 
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image