Հայկական ՏՏ-ի էվոլուցիան

April 27, 2017

Հայաստանյան սթարթափային բումն իր գործն անում է ու ապագայում դրա արդյունքը կտեսնենք, այնպես, ինչպես այժմ, ներկայում, տեսնում ենք նախորդ տարիներին, այսպես սկսած, ընկերությունների ընդլայնումն ու աշխատանքը:

«Մի քանի տարի առաջ 35 կազմակերպություն էր, հիմա՝ 500-ից ավելի: Ոլորտում աշխատում էր 3 հազար մարդ, հիմա՝ 15 հազար: Ոլորտում՝ 20 տոկոս տարեկան աճ: Ես չգիտեմ՝ կա նման այլ ոլորտ մեր երկրում: Միջին աշխատավարձը 100-200 դոլար էր, հիմա՝ 1000 դոլար: Հայկական Joomag-ը, Solo Learn-ը, Pics Art-ը, որոնք երազ էին, հիմա փայլում են համաշխարահային քարտեզում»,- ասում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Բագրատ Ենգիբարյանն այսօրվա պես հիշում է 2000-ականները, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրեթե ոչինչ չունեինք: Թվացյալ երազը հիմա իրականություն է: Խոստովանում է՝ այն ժամանակ նման հաջողության ինքն էլ չէր սպասում: Այսօր արդեն Հայաստանը ճանաչված է որպես այթի երկիր: Ոլորտն ամեն տարի համալրվում է 100-ից ավելի սկսնակ ընկերություններով: Մեր ստարտափերից մի քանիսը ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեն, այլեւ լավագույն են: Հենց նրանց շնորհիվ Հայաստանն առավել տեսանելի է տեղեկատվական տեխնոլոգիաների համշախարհային քարտեզում:

«Մեր ՏՏ մոդելն այսօր կիառվում է աշխարհի տարբեր երկրներում՝ մեր աջակցությամբ: Վերջերս Մոլդովայի կառավարությունը քայլ կատարեց: Ոչ միայն իրենց համար մշակել ենք այթի ռազմավարություն, այլեւ մեր աջակցությամբ բացվել է առաջին ինովացիոն ՏՏ կենտրոնը: Իհարկե,« Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» եւս իր աջակցությունն ունի մեր երկրի ՏՏ զարգացման գործում»,- նշում է նա: 

Մինչ ստարտափային բումին հասնելը, ոլորտի մասնագետները բառի բուն իմաստով քրտնաջան աշխատել են: Հայկական այթիի, այսպես ասած, ծիլերը նկատվեցին վերջին հինգ տարվա ընթացքում: Ոլորտը մի քանի քայլով էր առաջ գնում: Սա էլ առիթ դարձավ, հիշում է Ենգիբարյանը, որպեսզի մեր այթի մասնագետները թակեն աշխարհի ՏՏ մագնատների դռները: Բիլ Գեյթսի ու Գրեթ Բարեքի հետ հանդպումը հեշտ չի եղել: Այնքան են թակել նրանց դռները, մինչեւ բացել ու լսել են իրենց: Արդյունքը մեր եկրում բացված «Մայքրոսոֆթ» , Այ «Բի Եմ» ինովացիոն կենտրոնների գործունեությունն է:

Այթի միջավայրը բարելավելուց հետո, հերթն աջակցությանն էր: Իսկ սա միայն ֆինանսավորում չի ենթադրում: Հետեւում են ընկերությունների զարգացմանն ու կայացմանը: Կառավարությունից ստացել են հարկային արտոնություններ :

Մանրամասները՝ տեսանյութում

Source: Yerkir Media
Link: Հայկական ՏՏ-ի էվոլուցիան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image