Հայտնաբերվել է անհետացած մյուս ձկնորսի դին

June 4, 2017

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 4-ին, ժամը 09:01-ին Սևանա լճում  վերսկսվել են որոնողական աշխատանքները: Տեղեկություն է ստացվել, որ ժամը 08:49-ին Սևանա լճում՝ Փամբակ գյուղի մոտակայքում ձկնորսները հայտնաբերել են 1958 թ. ծնված Ս. Գ.-ի դին և ժամը 10:20-ին տեղափոխել ափ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի 2 բնակիչ հունիսի 2-ի երեկոյան մոտորանավակով ձկնորսության են դուրս եկել Սեւանա լիճ եւ անհետացել: Երեկ հայտնաբերվել էր նրանցից մեկիի դին: 

 

Source: Yerkir Media
Link: Հայտնաբերվել է անհետացած մյուս ձկնորսի դին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image